Նազենի Հովհաննիսյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)

Նազենի Հովհաննիսյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է.

 

«Մի քիչ թեթև հագուստ: Մի զույգ բարձրակրունկ

 

(ամեն տափակ բան դեռ հարմար չի նշանակում) ու ամեն տափակ խոսք դեռ քննարկման իրավունք չի ստանում)...և վերջ, ուրիշ տրամադրությունդ պատրաստ է:

 

Ու չէ, սա Շվեյցարիան կամ Իտալիան չի: Հայաստանն է:

 

Հ.Գ Հայաստանը մարդու պես է, պիտի սիրես ու խնամես, որ փոխադարձությամբ էդ Սերը մի օր հետ գա:

 

Հայաստանը մեղավոր չի, որ հաճախ առաջին «փչացնողը» հենց իր ներսի մարդն է:

Խորը, շերտերով ու ցնդելու սիրուն, դեռևս անճանաչ ու չբացահայտված գեղեցկությամբ Երկիր է, միշտ զարմացնող ու հավերժ կանչող: Ով ու ինչ ու ոնց ուզում է ասի»: