Բնակչուհին հոտ է քաշել անծանոթից նվեր ստացած օծանելիքից և հայտնվել հոգեբուժարանում․

Բնակչուհին հոտ է քաշել անծանոթից նվեր ստացած օծանելիքից և հայտնվել հոգեբուժարանում․

Մոսկվայում քոլեջի ուսանողուհին անծանոթից օծանելիք է նվեր ստացել, հոտ քաշել դրանից և հայտնվել հոգեբուժարանում։ Այս մասին հայտնում է Baza Telegram-յան ալիքը։

 

Աղջկա հարազատները պատմել են, որ օծանելիքը նա ստացել է մարտի 8-ին։ Մինչ ռուս կինը խցանման մեջ էր, անհայտ անձը մոտեցել է նրա մեքենային։ Տղամարդն առաջարկել է ծանոթանալ ու հեռախոսահամարներով փոխանակվել, իսկ մերժումից հետո աղջկան տվել է օծանելիքի փոքրիկ շիշ։

 

Օծանելիքից հոտ քաշելուց հետո աղջիկը վերադարձել է տուն։ Շուտով, ըստ նրա հարազատների, ուսանողուհին սկսել է իրեն կասկածելի պահել։ Աղջկա տրամադրությունն անկայուն էր, նա դադարել էր քոլեջ հաճախել։ Որոշ ժամանակ անց ուսանողուհին սկսել է հարազատներին պատմել «սաղմերի մասին, որոնք շներ են արձակում»։

Ընտանիքը, անհանգստացած աղջկա վիճակից, շտապ օգնություն է կանչել։ Ժամանած բժիշկները ռուս աղջկան տեղափոխել են հոգեբուժարան։ Թեև ուսանողուհու վիճակը դեռ չի բարելավվել, բժիշկները չգիտեն, թե ինչ է կատարվել նրա հետ։

 

Ըստ աղբյուրի՝ դեպքից քիչ առաջ համացանցում չհաստատված տեղեկություն էր հայտնվել, որ անհայտ անձինք մահացու օծանելիքներ են բաժանում Ռուսաստանի տարբեր քաղաքներում։