Տեղեկացրել ենք, որ ապրիլի սկզբին Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի էր ունենում երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու'Նարեկի հարսանիքը:
Նարեկի կինը'Օլգան, վերջին շրջանում' հատկապես ամուսնությունից հետո, էլ ավելի գեղեցկացել է: Ներկայացնում ենք նոր լուսանկարները, որոնք փաստում են վերոնշյալը:
Նշենք նաև, որ Հենց ռեստորանում զույգին մեղրով ու լավաշով դիմավորել էր Սամվելի կինն ու մայրական օրհնանքը տվել: Կադրերից երևում էր'որքան է գեղեցկացել Սամվելի կինն ու որքան գեղեցիկ է սկեսուրի կարգավիճակում:
Նարեկի և իր սիրելիի'Օլգայի հարսանյաց շքեղ կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ 2023-ի աշնանը տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու նշանադրությունը:
Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացել էր Նարեկի և նրա սիրելիի'Օլգայի նշանադրության շքեղ արարողությունը:
Երեկոյի մեկնարկը տրվել էր Տեր հոր աղոթքով և օրհնությամբ, ինչից հետո լցվել էին բաժակներն ու դրվել էր հարսնացուի մատանին:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ զույգին անակնկալ էր արել երգիչ Սարոն:
StarNews-ը ներկայացրել էր նշանադրությունից տեսանյութ, որում փեսացուն երգում էր երգիչ Էրիկի հետ: