Երկրաշարժ

Երկրաշարժ

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։ Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։