Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)

Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)

Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող 45 չվերթ ԱՄԷ-ում հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

 

«Ընդհանուր առմամբ, այս առավոտ 21 մեկնող և 24 ժամանող չվերթներ չեղարկվել են, ևս երեքը տեղափոխվել են հարևան այլ օդանավակայաններ», -ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ դեպի օդանավակայան տանող ճանապարհները հեղեղվել են: