Այսօր Իրանի Հորմոզգան նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է Mehr-ը:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 14:15-ին, 20 կմ խորության վրա։
Տուժածների կամ շենքերի ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: