Նորից երկրաշարժ է գրանցվել

Նորից երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

 

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է  Գորգան քաղաքից 56 կմ դեպի  հյուսիս, խորությունը՝ 40 կիլոմետր։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։