
World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
- 27/05/2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում:
Արթուրը եզրափակչում նժույգ թափեր վարժությունում գրանցել է 14,233 արդյունք և դարձել մրցաշարի բրոնզե մեդալակիր։