Բագրատի միակ «ձեռքբերումը» սեպն էր եկեղեցու և պետության միջև

Բագրատի միակ «ձեռքբերումը» սեպն էր եկեղեցու և պետության միջև

Արդեն պարզից էլ պարզ է, որ այսօր եկեղեցին մանկուրտի դեր է ստանձնել՝ ծառայելով Ռուսաստանին։ Ռուսաստանի հայկական ազգանուններով մյուս մանկուրտները այլեւս չեն էլ թաքցնում իրենց մասնակցությունը Հայաստանում մի քանի հոգանոց հավաքների կազմակերպման գործում։ Թքած ունենալով մի ամբողջ հայ ժողովրդի վրա, իրենց վարձատրած ամբոխի հույսով՝ այս պետականակործան շարժումն անվանելով ազատագրական, առանց թաքցնելու հայտարարում են, որ կգնան մինչեւ վերջ. «Այս գիշեր որոշվելու է ամբողջ հայ ազգի ճակատագիրը, մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- գրել է Սեմյոն Բաղդասարովը։ Հետաքրքիր է՝ «մենք»-ն ո՞վ է։ Ո՞վ եք դուք՝ մանկլավիկներդ, որ հայ ժողովրդի համար մատը մատին չեք տվել, իսկ այսօր հայի ճակատագրից եք խոսում, ինչ գործ ունեք դուք՝ ռուսի սապոգի տակ ապրողներդ ընդհանրապես հայ ազգի հետ։ Թե՞ ուզում եք ազգովին սապոգ լպստելու գործընթացին լծվենք։

Այս ամենը լավ պատկերացնելու համար հասկականք ինչի համար է Ռուսաստանին պետք այս ամենը։ Հասկականք ինչի համար է Ռուսաստանը դեմ Ալմաթիի հռչակագրին։ Մի պարզ պատճառով՝ որովհետեւ Ալմա-Աթիի հռչակագրով ամրագրվեց ԽՍՀՄ փլուզումը և նախկին հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության անկախության ճանաչումը իրենց՝ Խորհրդային միության ժամանակ ունեցած սահմաններով։ Հենց Ալմաթիի հռչակագրով են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունները ճանաչել միմյանց անկախությունը։ Եվ վերջապես այդ հռչակագրով ի չիք են դառնում Պուտինի ԽՍՀՄ-ի ուրվականը ոտքի հանելու իլյուզիաները։

Այսօր ռուսաստաններից սնվող սառեցված սրբազանը պետք է մի կերպ արդարացնի իր՝ հեղափոխություն անելու անկարողությունը, և իսկական կլոունադայի է վերածել «հուժկու» շարժումը իր անհեթեթ հարցազրույցներով և «ռոք»-կատարումներով։ Մի բանն է ակնհայտ. այս ամբողջ անհեթեթությունը մեր պատմության մեջ կմնա որպես սեպ եկեղեցու և պետության միջև։

Բայց դա էլ կանցնի։ Հայ ժողովուրդն իմաստուն է։