Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Երևանից դեսպանին կանչելու տեղեկությունը, նշել պատճառները։
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է արտգործնախարարը։
Հարցին, թե Հայաստանի դեսպանին խորհուրդ կտա՞ն Մոսկվայից մեկնել Երևան խորհրդակցությունների համար, Լավրովը պատասխանել է.
«Հայտարարել են այն, ինչ հայտարարել են։ Խորհրդականները գալիս են, գալիս են առաջին քարտուղարները, կցորդները»։