Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել․ Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել՝ հայտնում է Tasnim գործակալությունը։

Նրա խոսքով, զոհվածների թվում, բացի Ռաիսիից, եղել են՝

Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը,

Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին,

Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը,

Նախագահի գվարդիայի ղեկավար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին։

Անձնակազմի կազմում եղել են երկու օդաչու և մեկ տեխնիկական աշխատող, նրանց անունները չեն հաղորդվում։