ՔԿ-ն պարզել է, որ բարեգործական ճաշարանի շահառուներին մայիսին 9-ին վճարել են 3000-ական դրամ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակի միտինգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ամենախոցելի խավին են թիրախավորել՝ մեր աղքատ տատիկ-պապիկներին։
Խաչագողե՜ր։
Ուրիշ բառ չունեմ ասելու։ Սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ»,-գրել է նա: