Տարածեք, և մարդիկ իմանան այս խաբեության մասին. Զոհվածի եղբայր

Տարածեք, և մարդիկ իմանան այս խաբեության մասին. Զոհվածի եղբայր

Երեկ Բագրատ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին որոշ մասնակիցներ եղել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարներով։ Ընդ որում, վերջիններս չեն ներկայացնում տվյալ զոհվածների հարազատներին, ինչը զայրացրել է իրական հարազատներին։

Civic.am-ի հետ զրույցում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Շուշիում զոհված Լենտուշ Գյոզալյանի եղբայրը՝ Արթուր Գյոզալյանը, ասաց.  «Նկարի մեջ երևացող երեք անձինք, որոնք հագել են իմ եղբոր նկարով շապիկ, ոչ մի հարազատական կապ չունեն մեզ հետ, նույնիսկ չենք ճանաչում։ Ուղղակի խնդրում եմ, որ այդ մասին տարածեք, և մարդիկ իմանան այս խաբեության մասին։ Նրանք իրավունք չունեն առանց մեր թույլտվության, առանց մեր իմացության մեր հերոսի նկարը դարձնելու կուռք, հանդես գալու ձևական բեմի վրա և ներկայանալու որպես հարազատ»,- ասաց Արթուր Գյոզալյանը։

Նշենք, որ այլ զոհվածների հարազատներ ևս մեզ հայտնել են, որ իրենք տեսանյութերից են տեղեկացել, որ իրենց որդիների լուսանկարներով շապիկներ հագած մարդիկ մասնակցում են Գալստանյանի հանրահավաքին։