6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Գարութ շրջանի մոտ, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի վայրը՝ Արևմտյան Ճավայի Գարութ շրջանից 151 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 10 կիլոմետր, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է օդերևութաբանական գործակալության տարածած հաղորդագրության մեջ: