Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․
«Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։
Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ։
Հետևաբար նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, որպեսզի գոնե այդ գնով հեղաշրջում անեն ու Հայաստանը վերածեն ծայրագավառի»։