Տեղեկություններ են տարածվել, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանում այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ահազանգ է ստացվել, խումբը մոտեցել է դեպքի վայր
Ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են ուսանողներն ու մանկավարժները: Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։