Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրա

Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրա

Տուրկուի համալսարանից ֆինն գիտնականներն ուսումնասիրել են առողջ ապրելակերպի և սեքսից բավարարվածության միջև կապը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sexual Medicine (JSM) գիտական ​​հրապարակման մեջ:

 

Փորձագետները վերլուծել են Ֆինլանդիայի բնակիչների՝ ինը տարվա ընթացքում հավաքագրված 10671 տվյալները: Մասնակիցներն անցել են հարցումների շարք, որի ժամանակ նկարագրել են իրենց վերաբերմունքը ֆիզիկական վարժություններին, դիետաներին, ալկոհոլ օգտագործելուն և ծխելուն: Կամավորները նաև պատմել են, թե որքան գոհ են իրենց ինտիմ կյանքից։

 

Հետազոտողները պարզել են, որ ավելի առողջ ապրելակերպ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված սեքսից մեծ հաճույք ստանալուն:

 

Առողջ ապրելակերպի առանձին ասպեկտների դերն ուսումնասիրելիս պարզվել է, որ լավ սեռական փորձառությունները զգալիորեն կապված են այն բանի հետ, թե որքան չափավոր է մարդն ալկոհոլ  օգտագործում:

 

Գիտնականները հույս ունեն, որ սեռական կյանքի բարելավման հեռանկարն ավելի շատ մարդկանց կդրդի հրաժարվել վնասակար սովորություններից: