Մանրամասներ`Զառա Արամյանի առողջական վիճակի վերաբերյալ

Մանրամասներ`Զառա Արամյանի առողջական վիճակի վերաբերյալ

Հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը օրերս տեղափոխվել էր երևանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք:

 

Զառա Արամյանը սրտի հետ կապված խնդիրների ունի, ինչի պատճառով նրան հոսպիտալացրել են:

 

ArmLur.am-ը կապ է հաստատել Զառա Արամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է այժմ առողջական վիճակը։

 

«Սուր վիճակը ստաբիլացել է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բայց դեռ բարդ է վիճակս և թթվածնի տակ եմ, բժիշկները ամեն ինչ անում են»,- պատասխանել է Զառա Արամյանը:

«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իմ համար անհանգստացել են, աղոթել են»,- ասել է նա։