Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ նկատողություն արեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձերհաճախորդին կարգի հրավիրեք»։
Տիգրան Ավինյանը լռելու կոչ արեց, ապա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլհարցերի պատասխանելու կարիք չունենք»։
Քաղաքապետը կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները:
«Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»,- քաղաքապետը ասաց Սուքիասյանին։
Ավինյանը շարունակելով դիմեց Մանուկ Սուքիասյանին. «Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և պետք է պարբերաբար հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշեք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։ Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու»:
Մանրամասները տեսանյութում