Երեկ՝ ապրիլի 15-ին, Shamshyan.com-ը ֆիքսել է՝ ինչպես է «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաճախակի վարել է քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին՝ Լյովա Բանդուրյանը, ում դեռ ամիսներ առաջ էին Երևանի գնդի պարեկները տեղափոխել ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: