Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի պարեկ Վահրամ Գալստյանն ու կրտսեր պարեկ Թելման Ասատրյանը:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Երևանի բնակիչ 67-ամյա Աղասի Փ-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: