Xosnak.am ը գրում է
Գագիկ Խաչատրյանի Յուքոմ ընկերությունը Հայաստանի ներսում իրականացնում է հակահայկական, հակապետական գործունեություն, ի՞նչ է նախատեսում ՀՀ սահմանադրությունը պետական դավաճանության համար։
Յուքոմ ընկերության ղեկավարը ոտքով գլխով խրվել է ՀՀ սահմանադրության ամենավտանգավոր խախտման՝ պետական դավաճանության մեջ։ Հայաստանն արգելել էր Սալավյովի ռուսական հակահայ պրոպոգանդան ցուցադրել ՀՀ տարածքում, սակայն Յուքոմ ցանցը անտեսելով պետական որոշումը, շարունակում է Հայաստանի անկախությունը ոչնչացնելու, ՀՀ-ն գրավելու ռուսական կոչերը ցուցադրել Հայաստանում:
Հայաստանում ռուսական օրենքներ են գործում, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել, Սոլովյովը համարժեք է ՀՀ սահմանադրությանը, Յուքոմ ընկերությունը, որը պատկանում է Գագիկ Խաչատրյանին, նույն ինքը՝ Սերժ Սարգսյանի ֆինանսների նախարարը, պետության ներսում հակապետական գործունեություն է ծավալում:
Տվյալ հաղորդման շրջանակներում Հայաստանը գրավել-ոչնչացնելու կոչերը էքստազի է ենթարկել ՀՀ ընդդիմությանը, Ռուսաստանի խոսափող Յուքոմը Հայաստանում՝ Հայաստանը վերացնելու կոչեր է անում, ռուսական լծի տակ մի քանի կոպեկով մնացած ընդդիմությունը զուգահեռ իրականության մեջ հայրենասիրական ճառերով հայրենադավություն է քարոզում, ասել է թե պոռնկատան տերը բարոյականություն կքարոզեր կույսերին, Դաշնությունը սրանց մի քանի մանեթով զրկել է հայրենասիրությունից ու համոզում է որ դեռ «կույս» են։