Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հրաժարական է տվել

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել։ Կատալին Նովակը երկիրը ղեկավարում էր 2022 թվականի մարտի 10-ից։

Նովակը հանրային քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ ներում էր շնորհել մի դատապարտյալի, որը մեղավոր էր ճանաչվել մանկապիղծին օգնելու մեջ: Նա խոստովանել է, որ սխալվել է և լքել է պաշտոնը։