Ընդամենը ամիսներ առաջ դերասանուհի Եվա Բաղդասարյանը հանդես եկավ բացառիկ հայտարարությամբ այն մասին, որ ինքը արդեն մեկ տարի է' ամուսնացել է, սակայն լուրը տևական ժամանակ գաղտնի է պահել:
Իր վերջին հարցազրույցի ժամանակ Եվան հայտնեց, որ հենց իր կողակիցն էլ պատճառն է իր արտաքնային փոփոխությունների։
Չնայած նրան, որ դերասանուհին անձնական հրապարակումներ շատ չի անում, այնուամենայնիվ, վերջերս դրանք ավելի շատ են լինում։
Այս անգամ դերասանուհին իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ նրան հարց են տվել նաև մայրանալու վերաբերյալ:
«Չե՞ք ուզում երեխա ունենալ»'հարցին դերասանուհին հետևյալ պատասխանն է տվել.
«Իսկ կա՞ աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ' իր սիրած տղամարդուց:Ուղղակի ամեն ինչ իր ժամանակին»: