Հայտնի է՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածների ինքնությունը

Հայտնի է՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժածների ինքնությունը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։

Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  պայթյունի հետևանքով կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի ուշ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։