Հայաստանը կանգնած է իր հայրենակիցների կողքին՝ ի հակադրություն օտարի շահը սպասարկող, ներքին անկայունություն հրահրող զանգվածի․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը կանգնած է իր հայրենակիցների կողքին՝ ի հակադրություն օտարի շահը սպասարկող, ներքին անկայունություն հրահրող զանգվածի․ Ալխաս Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանը կանգնած է իր հայրենակիցների կողքին. ի հակադրություն օտարի շահը սպասարկող, ներքին անկայունություն հրահրող, զազրախոս զանգվածի, որոնք հնարավոր բոլոր միջոցներով փորձում են մանիպուլացնել քաղաքացիներին' նենգ ու սուտ թեզեր հրամցնելով։

Այնուամենայնիվ, ԼՂ բնակիչների խաղաղ և անվտանգ կյանքի խնդիրը այսօրվա այն կարևորագույն քաղաքական հարցն է, որը երեկ էլ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթով, ներկայացվեց միջազգային հանրությանը։

Եվ այս համատեքստում, մեր գործողություններում պիտի ամեն ինչ անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան։

Հ.Գ. էլ ինչպես ասենք, որ ձեր' մի կերպ գտած-որոնած, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող թեզերը թիթեռի կյանք ունեն. դե անընդհատ մտավոր աշխատանք կատարելը, նորերը մոգոնելն էլ ժամանակի սլաքից հետ կգցի։ Ձեր դեպքում ուղեղի «գերծանրաբեռնված» աշխատանքն էլ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։