ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 475 տեղամասերից ստացված արդյունքները. հայտնի են առաջատարները

ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր 475 տեղամասերից ստացված արդյունքները. հայտնի են առաջատարները

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել էր 1362 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էր 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել էր նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Լուսադեմին ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

1.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75 463 ընտրող  (32.57%)

2.«Հանրային ձայն» կուսակցություն - 22 431 ընտրող (9.68%) 

3. «Արդար Հայաստան» կուսակցություն - 2595 ընտրող (1.12%)

4. «Հաղթանակ» կուսակցություն -  3959 ընտրող (1.71%)

5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 1706 ընտրող (0.74%)

6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2572 ընտրող (1.11%)

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43 765 ընտրող (18.89%)

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 780 ընտրող (0.34%)

9. «Հանրապետություն» կուսակցություն - 26 236 ընտրող (11.32%)

10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն - 1282 ընտրող (0.55%)

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4174 ընտրող (1.8%)

12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն - 2348 ընտրող (1.01%)

13. «Ապրելու երկիր» կուսակցություն - 8425 ընտրող (3.64%)

14. «Մայր Հայաստան» դաշինք - 35 739 ընտրող (15.43%):