Պրիգոժինը ողջ է և գտնվում է Մալիում․ արաբ լրագրող

Պրիգոժինը ողջ է և գտնվում է Մալիում․ արաբ լրագրող

«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավարի շուրջ կրկին միֆեր են տարածվում։ Սոցցանցերի արաբական հատվածում, այդ թվում՝ լրագրողների շրջանում, որ  «ականատեսներ» կան, ովքեր այսօր Մալիում տեսել են Եվգենի Պրիգոժինին։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է «Արաբական Աֆրիկա» տելեգրամյան ալիքը։

Նորություններ կան նաև, որ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և գլխավոր հրամանատարները եղել են երկրորդ ինքնաթիռում և օգոստոսի 25-ին 250 «Վագներ» մարտիկներ պետք է հասնեն Նիգեր։ Լրագրողները հորդորում են սպասել 24 ժամ, որպեսզի ամեն ինչ պարզվի։

«Պրիգոժինը գտնվում է Մալիում, որպեսզի հետ մղի ֆրանսիական ցանկացած հնարավոր ներխուժումը: Ռուսական արջը ստեղծեց իր մահվան պատրանքը, ինչպես ԱՄՆ հետախուզական ծառայությունները «վերացրին» Աբու Բաքր ալ Բաղդադիին և Ուսամա բեն Լադենին»,- նշվում է Արաբական սոցիալական ցանցերում։