Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ

Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ

Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվության բաժինը։

Նշվում է, որ վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։ Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում' բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, այդ թվում 5 երեխա, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, տեղափոխվել են հիվանդանոց։