Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոնի հետ

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոնի հետ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամյան էջի Story բաժնում լուսանկար է հրապարակել ըմբշամարտի առաջին հայ օլիմպիական չեմպիոն Սուրեն Նալբանդյանի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Նալբանդյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել 1976 թվականին: Նա նաև ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն է (1975, 1976, 1977, 1979, 1980), Եվրոպայի առաջնության հաղթող (1977թ.) և ԽՍՀՄ սպորտի վարպետ (1976թ.):