Հայտնի է՝ ինչու է Գայանայի դպրոցում աշակերտուհին կազմակերպել 19 երեխայի կյանք խլած հրդեհը (լուսանկարներ)

Հայտնի է՝ ինչու է Գայանայի դպրոցում աշակերտուհին կազմակերպել 19 երեխայի կյանք խլած հրդեհը (լուսանկարներ)

Գայանա քաղաքի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհը, որը 19 երեխայի կյանք է խլել, այրել է աշակերտուհիներից մեկը՝ իրենից վերցրած հեռախոսի պատճառով։ Այս մասին հայտնում է France Presse (AFP) լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գայանայի կառավարության աղբյուրներին։

 

Գործակալությունը պնդում է, որ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը վերաբերում է դպրոցի աշակերտուհու կողմից դիտավորյալ հրկիզմանը, քանի որ ավելի վաղ նրանից խլել են բջջային հեռախոսը։

 

Անանուն պաշտոնյայի խոսքով՝ դեռահասն արդեն խոստովանել է, որ հրկիզել է դպրոցը։ Նա այժմ հիվանդանոցում է՝ ոստիկանների պաշտպանության ներքո:

Ողբերգության կապակցությամբ Գայանայի նախագահ Իրֆաան Ալին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել։ Նա կատարվածն անվանել է «մեծ ցավ ողջ ժողովրդի համար»։