Հայաստանի վարչապետին հաջողվեց դա անել. ինչու է Փաշինյան, Ալիև, Պուտին հանդիպումը տևել 20 րոպե

Հայաստանի վարչապետին հաջողվեց դա անել. ինչու է Փաշինյան, Ալիև, Պուտին հանդիպումը տևել 20 րոպե

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի խոսակցությանը:

Վերջինս նկատել է, որ բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իրեն, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը։

«Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս», որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում, և որ Պուտինն այդ մասին ծպտուն չի հանում։

Կարծես ուզենար ասել՝ «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին... Ցույց տուր հակառակը կամ էլ մի նեղացիր, որ գնում ենք Բրյուսել-Վաշինգտոններ»։

Հայաստանի վարչապետին պետք էր հստակ հիմնավորել, թե ինչո՞ւ Մոսկվայում անիմաստ է որևէ բան բանակցելը կամ ստորագրելը, և ինքը դա հաջողացրեց անել հրապարակային։

Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե։ Երևի հավաքվել են, երևի Փաշինյանը (դիվանագիտորեն) ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ»»,- եզրակացրել է Իոաննիսյանը։