Ադրբեջանը չանցավ եզրափակիչ փուլ

Ադրբեջանը չանցավ եզրափակիչ փուլ

Լիվերպուլում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2023»-ի առաջին կիսաեզրափակիչը, որում հանդես եկան 15 երկրների ներկայացուցիչներ։

Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան Խորվաթիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Չեխիայի,  Իսրայելի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սերբիայի և Նորվեգիայի ներկայացուցիչները։ Դուրս մնացին Ադրբեջանը, Մալթան, Իռլանդիան, Նիդերլանդները և Լատվիան։

Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 11-ին, որում 2-րդ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։