Սարսափելի դեպք․ Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է 7-ամյա աշակերտին (տեսանյութ)

Սարսափելի դեպք․ Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է 7-ամյա աշակերտին (տեսանյութ)

Ադրբեջանում՝ Սումգայիթի մարզադպրոցում, սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է իր 7-ամյա աշակերտին, գրում է «Gazeta»-ն:

Տեսախցիկները ֆիքսել են յոթամյա տղայի ծեծը. կադրերում ձյուդոյի և սամբոյի մարզիչ, Եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալակիր Մեհման Խալիլովը ծեծի է ենթարկում իր 7-ամյա աշակերտ Ֆարիդ Բակարովին։

Մարզիչը ոտքով հարվածում է երեխային և քաշում նրա մազերից, քարշ տալով փորձրում բարձրացնել արդեն կիսաուշագնաց եղած երեխային, հարվածում նրան, այնուհետև ընկած վիճակում՝ ոտքով հարվածում: Այս ամենի հետևանքով տղայի վիզը կոտրվել է, իսկ ավելի ուշ վերջինս հիվանդանոցում մահացել է։

Սումգայիթ քաղաքի դատախազությունից ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել են, որ երեխան մահացել է մարզադպրոցում ստացած վնասվածքի հետեւանքով։ Հետաքննություն է սկսվել։

Նշվում է, որ մարզիչը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր բոլոր սաների նկատմամբ, պարբերաբար հարվածում ու քաշքշում նրանց: