Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից ​տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից ​տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան:

ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջնակի՝ Մերիի վիճակը բավարար է:

Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին: