Վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետ (լուսանկար)

Վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետ (լուսանկար)

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում»:

Այս մասին ասվում է  Խնձորեսկի գյուղապետի անունից համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ, որում նաև նշված է.

«Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»:

Գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակվել զինծառայողի ընտանիքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է: