Երևանում որոտաց գարնան առաջին ամպրոպը. Գագիկ Սուրենյան

Երևանում որոտաց գարնան առաջին ամպրոպը. Գագիկ Սուրենյան

Երևանում որոտացել է գարնան առաջին ամպրոպը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Մարտի 21-ի ցերեկը, 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան' 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։