Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են

Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են:

Այս մասին տեղեկատվությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին այն մասին, որ Սիմոնյանին քիչ առաջ տեսակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանը նշեց, որ հնարավոր է՝ իսկապես տեսակցել է, այլ մանրամասների չի տիրապետում:

Հիշեցնենք՝ Սիմոնյանը երեկվանից գտնվում է  «Նաիրի» բժշկական կենտրոնում, երեկ նա սայթաքել և վնասել է արմունկը։