Նոր մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

Նոր մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում. դրական տեղաշարժ չի արձանագրվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

«Շարունակվում է ինտենսիվ բուժումը, բայց դրական տեղաշարժ վերջին երկու օրերի ընթացքում չի արձանագրվել: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,- նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։