Կյանքից հեռացել է Սևան համայնքի ամենատարեց բնակիչը

Կյանքից հեռացել է Սևան համայնքի ամենատարեց բնակիչը

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում էր ապրում Սևան համայնքի ամենատարեց բնակիչը' 103-ամյա Ինթիզար Սիմոնի Մինասյանը, որն իր մահկանացուն կնքել է նախօրեին: Մեկ դարը բոլորած Ինթիզար տատի 7 զավակներից ողջ են երեքը:

Ինչպես տեղեկացնում են Սևանի համայնքապետարանից՝ տատը հարուստ էր իր գերդաստանով' 12 թոռով և 16 ծոռով, հարուստ էր իր ապրած կյանքով: 2022 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, երբ Ինթիզար տատին այցի էր գնացել Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանն աշխատակիցների հետ, մեկդարյա իր բարձրությունից Ինթիզար տատը խորհուրդներ ու խրատներ էր տվել բոլորին, միաժամանակ ստացել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի բարեմաղթանք-ուղերձն ու պարգևավճարը: