Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանը երեկ ծանր վիճակում ընդունվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Էրեբունի բժշժկական կենտրոնից:

«Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության մեքենայով: Անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է: Սակուրացիան ցածր է եղել, խիստ թոքային անբավարարություն է ունեցել»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: