Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը. Հայկ Հովհաննիսյանը ևս ազատման դիմում է գրել

Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում են նաև նրա կադրերը. Հայկ Հովհաննիսյանը ևս ազատման դիմում է գրել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել:

Տեղեկատվությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ոչ կարող է հաստատել, ոչ էլ հերքել լուրը:

«Հստակ որևէ պատասխան չեմ կարող տալ, քանի որ իրավասություն չունեմ»,- նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Երեկոյան Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել:

Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը: