Սարսափ․ Ավտոտնակի հետևում 12-ամյա աղջկա են սպանել․ թույլ չտալ երեխաներին մենակ դուրս գալ երեկոյան ժամերին

Սարսափ․ Ավտոտնակի հետևում 12-ամյա աղջկա են սպանել․ թույլ չտալ երեխաներին մենակ դուրս գալ երեկոյան ժամերին

Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ Դիդի Դիգոմիի բնակելի թաղամասում, սպանվել է 12-ամյա մի աղջիկ, որի դին հայտնաբերվել է Իոանե Պետրիցի փողոցի ավտոտնակների հետևում։

Հսկայական թվով ոստիկաններ են մոբիլիզացվել, ամբողջ տարածքը հետազոտվում է։ Նախաքննությունը կատարվում է 109 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով։

Թբիլիսիում սկսեցին լուրեր տարածվել մոլագարի մասին։ Սոցցանցերում բոլորը խորհուրդներ են տալիս՝ թույլ չտալ երեխաներին մենակ դուրս գալ երեկոյան ժամերին։