5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով  22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք,  օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։