Տղամարդը պահարանում գտել է կնոջ սիրելիին ու որդու հետ սպանել նրան (տեսանյութ)

Տղամարդը պահարանում գտել է կնոջ սիրելիին ու որդու հետ սպանել նրան (տեսանյութ)

Նորֆոլկում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Ուեյն Փեքհեմին և Ռայլի Փեքհեմին՝ Քերի Փեքհեմի հետ սիրային հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու սպանության մեջ, հայտնում է Daily Mail-ը:

49-ամյա հայրը և 23-ամյա որդին՝ Ուեյնը և Ռայլի Փեքհեմները, ձերբակալվել են 2022 թվականի հունվարի 23-ին, նույն օրը, երբ կատարվել է 39-ամյա Մեթյու Ռոդվելի սպանությունը։ Նախնական տվյալներով՝ տուժողը լսել է, որ կասկածյալներն իր սիրելիի տան մոտ են, ուստի թաքնվել է սիրուհու կրտսեր որդու սենյակում գտնվող պահարանում ու ոստիկանություն կանչել։

Ռայլի Փեքհեմը ներս է մտել պատուհանից։ Նրա մայրը՝ Քերի Փաքհեմը, աղաչել է որդուն հեռանալ, սակայն նա նկատել է տղամարդու կոշիկները, բացել դուռը հոր առաջ և ասել, որ կնոջ սիրելին տանն է։ Հայր ու որդի ծեծի են ենթարկել տուժողին, չնայած այն հանգամանքին, որ կինը փորձել է կանգնեցնել նրանց։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է։

Հստակեցվում է, որ Քերի Փեքհեմը Մեթյու Ռոդվելի հետ հարաբերությունների մեջ է մտել ամուսնուց բաժանվելուց հետո։

Տեսանյութը՝ այստեղ։