Կրակոցներ Երևանում․մանրամասներ

Կրակոցներ Երևանում․մանրամասներ

Երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները:

 

Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են եղել և նշված փողոցից ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ 49-ամյա Արա Ա․-ին։

Պարզվել է, որ նա իր մոտ եղած ատրճանակով 5 հատ կրակոցներ է արձակել դեպի օդ։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Ոստիկանները Արա Ա․-ի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակը։

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայքի տեղեկություններով՝ Արա Ա․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Սուր և նիզակ» անվտանգության ծառայությունում, որպես պահնորդ։