Դաժան դեպք Հայաստանում. միայն տականքը կարող էր մարդուն գցել մեքենայի տակ և փախներ. 34 ամյա Սարգիսը մահացավ դաժանաբար

Դաժան դեպք Հայաստանում. միայն տականքը կարող էր մարդուն գցել մեքենայի տակ և փախներ. 34 ամյա Սարգիսը մահացավ դաժանաբար

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

 

Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։

 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

 

 

Մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Բադալյանն է