Անասնական դեպք Հայաստանում. 36 տարեկան տղամարդը փորձել է բռնաբարել 82 ամյա տատիկին. մանրամասներ

Անասնական դեպք Հայաստանում. 36 տարեկան տղամարդը փորձել է բռնաբարել 82 ամյա տատիկին. մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիրյանը և Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնակատար Արտյոմ Խաչատրյանը։

 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Կ․ Մովսիսյանի գլխավորությամբ։

 

Արդեն տեղում տուժած 82-ամյա կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա տականքը իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

 

Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Իջևանի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ ստանալով՝ ճշտում են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու ժամերի ընթացքում Իջևան քաղաքում հայտնաբերում են նրան և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով նրան ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Իջևանի բաժին։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը 36-ամյա Տավուշի մարզի բնակիչ է, ով խոստովանել է արարքը։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։

 

Կասկածյալը Ոստիկանության Իջևանի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։