Ողբերգական ավտովթար, կա 1 զոհ, 1 վիրավոր․

Ողբերգական ավտովթար, կա 1 զոհ, 1 վիրավոր․

Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

Ժամը 19․30-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ մեկ հոգու էլ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից։

 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին․ ժամանել են վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու բաժնի պետ Կարեն Փթուկյանը։

 

 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

 

Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/05/26/1239443