Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

Այսօր՝ մայիսի 24-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:00-ի սահմաններում՝ Կիևյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Kia մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղով պարզում են Kia-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը։